Հայերեն   English   Русский  

Եվրահանձնաժողովում պատմել են Թուրքիային հատկացված 5.6 միլիարդ եվրոյի մասին


  
դիտումներ: 188

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտարարել է, որ Եվրամիությունը 5,6 միլիարդ եվրո է հատկացրել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Գրում է Russian.rt.com-ը:

«6 միլիարդ եվրոյից 5,6 միլիարդ եվրո արդեն հատկացվել է Թուրքիային: Գումարի մնացած մասը շուտով կփոխանցվի», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր բացել երկրի սահմանները, որպեսզի Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականները կարողանան Եվրոպա ուղևորվել:

Նա նշել էր, որ ինքը կգնա այդ քայլին, եթե մոտ ապագայում Սիրիայում անվտանգ գոտի չստեղծվի:

Հուլիսին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց Իրանի շուրջ իրավիճակի սրման դեպքում դեպի ԵՄ անդամ երկրներ միգրանտների նոր հոսքի սպառնալիքի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: