Հայերեն   English   Русский  

Վրաստանը նոր վարչապետ ունի


  
դիտումներ: 154

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Գեորգի Գահարիային երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը` հղում անելով ԶԼՄ-ների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Իրինա Շենգելին:

«Նախագահն այսօր արդեն հրամանագիր է ստորագրել Գահարիայի նշանակման մասին: Պաշտոնական մասն այդպիսով ավարտված է», - հայտարարել է նա:

Գահարիայի թեկնածությունն ավելի վաղ առաջադրված եղել է Վրաստանի վարչապետի պաշտոնում: Ավելի ուշ վրացական խորհրդարանը վստահություն էր հայտնել նրա ղեկավարությամբ կառավարությանը:

Սեպտեմբերի 2-ին Մամուկա Բախտաձեն հայտարարեց Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարվելու իր որոշման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: