Հայերեն   English   Русский  

Արցախի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ գլխավոր քաղաքներում


  
դիտումներ: 179

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Արցախի Ասկերանի շրջանում նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, Ասկերանի քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Սամվել Աղաջանյանը: Արցախի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, նա ստացել է 469 ձայն, երկրորդ տեղը զբաղեցնող Արմեն Բախշիյանը ստացել է 48 ձայնով պակաս (421), երրորդ թեկնածուն՝ Նվեր գաբրիելյանն ստացել է 304 ձայն:

Մարտակերտի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Միշա Գյուրջյանը, ով ստացել է 1824 ընտրություններից մասնակցածներից 945-ի ձայները: Երկրորդ տեղում Արսեն Ավանեսյանն է, որ տացել է 540 ձայն:

Հադրուքի քաղաքպետ է ընտրվել «Արցախէներգո» ՓԲԸ Դիզակ մասնաճյուղ ԱՏ ճարտարագետ Վահան Սավադյանը՝ ստանալով 676 ձայն: Քաղաքապետի պաշտոնակատար Արծվիկ Հայրապետյանն ստացել է 565 ձայն:

Մարտունի քաղաքի ղեկավար է ընտրվել «Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սարգսյանը, ով ստացել է 1292 ձայն (ընտրությանը 2449 ընտրող է մասնակցել): Երկրորդ տեղում Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանն է (1051 ձայն):

Քարվաճառ համայնքի ղեկավար է վերընտրվել Սերգեյ Չիլիգնարյանը՝ ստանալով 210 ձայն: Նրա միակ մրցակից Սերոբ Նալթակյանը ստացել է 190 ձայն: Սերգեյ Չիլինգարյանը ներկայացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը:

Շուշիի քաղաքապետ է ընտրվել Շուի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արծվիկ Սարգսյանը՝ ստանալով 879 ձայն (ընտրությանը մասնակցել է 1813 ընտրող): Երկրորդ տեղում Սամվել Աղաջանյանն է, ով ստացել է 529 ձայն:

Բերձորի քաղաքապետ է ընտրվել համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Ալեքսանյանը (Ազատ Հայրենիք կուսակցությունից), ով ստացել է 306 ձայն (ընտրությանը մասնակցել է 986 ընտրող): Երկրորդ տեղում Հենրիխ Աղաջանյանն է (232 ձայն):

Նշենք, որ Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ժամը 20.00-ի դրությամբ Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: