Հայերեն   English   Русский  

«Թավշյա» հեղափոխության օլիգարխիկ հմայքը,7or.am


  
դիտումներ: 789

Մինչև հիմա չեն դադարում վեճերն այն հարցի շուրջ, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում 2018–ի ապրիլ–մայիսինտեղի ունեցածը։

Նիկոլ Փաշինյանը դրա անունը դնում է «թավշյա հեղափոխություն»։ Ոմանք դա սահմանադրական կարգի տապալումեն համարում։ Երրորդները՝ սովորական իշխանափոխություն։ Մյուսները՝ դրսի ուժերի դավադրություն։ Մի խոսքով, որքան մարդ, այնքան տեսակետ։

Օլիգարխիկ տեղափոխություն

2018–ի բուռն իրադարձությունները շատ պատկերավոր ձևով բացատրվեցին այսօր՝ Գագիկ Ծառուկյանի ու Խաչատուր Սուքիասյանի զավակների հարսանիքի օրը։

Սուքիասյանը հնագույն Հայաստանիառաջին օլիգարխներից է։ Ծառուկյանը՝ հին Հայաստանինը։ Երկուսն էլ հեղափոխության մասնակիցներ են։

Սուքիասյանը «պիցցա» էր ուղարկում Ազատության հրապարակ 2008–ի չստացված հեղափոխության/իշխանափոխության/սահմանադրական կարգի տապալման փորձի ժամանակ։ Փորձ, որի արդյունքում ունեցանք 10զոհ, իսկ մարդկանց կրակի բերան քշող Փաշինյանը ծլկեց դեպքի վայրից, ու միայն որոշակի պայմանավորվածությամբ վերադարձավ, կալանավորվեց, ապա գործարքի արդյունքում ազատ արձակվեց և գործուղվեց ԱԺ։

Ծառուկյանն էլ էր աջակցում հեղափոխության/իշխանափոխության/սահմանադրական կարգի տապալման փորձ անողներին։ Բայց ոչ թե 2008–ին, այլ 2018–ին (Սուքիասյանն այս անգամ ստանձնել էր «տեխնիկական» հովանավորի դերը)։ Նա Հանրապետության հրապարակ ջուր էր ուղարկում։

Հիմա հին և հնագույն հայաստանների կարկառուն օլիգարխների (նոր Հայաստանում նրանք ստացել են սեփականատիրոջ կարգավիճակ) երեխաների հարսանիքին, ըստ «Հրապարակ» թերթի տեղեկությունների, մասնակցում է նոր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դուստրերի հետ (ժողվարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Կանադայում է, այլապես հաստատ կմասնակցեր)։ Այն Նիկոլ Փաշինյանը, ում գլխավորած «թավշյա» հեղափոխությունը հակաօլիգարխիկ կարգախոսներով էր ընթանում և ով իր ամբողջ լրագրողական ու քաղաքական անցյալում զբաղված է եղել օլիգարխներին հայհոյելով և հակաօլիգարխիկ քարոզ տանելով։

Փաշինյանը մասնակցում է մի հարսանիքի, որի գլխավոր սուբյեկտներից մեկը համարվում է Ռոբերտ Քոչարյանինախագահության տարիների բիզնես–խորհրդանիշներից։ Այն Քոչարյանի, ում դեմ Փաշինյանը քաղաքական հետապնդում է իրականացնում և այսօր նա կալանքի տակ է։

Եթե 2018–ի ապրիլ–մայիսի զարգացումները չլինեին, ապա այդ հարսանիքին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեին Սերժ Սարգսյանը ու չի բացառվում նաև՝ Ռոբերտ Քոչարյանը (դա կախված կլիներ ներքաղաքական իրավիճակից ու Քոչարյան–Սարգսյան հարաբերությունների բնույթից), իսկ Նիկոլ Փաշինյանն իր «Հայկական ժամանակ» թերթով կեղտոտ բամբասանքային բաներ կգրեր այդ հարսանիքի մասին, կպախարակեր օլիգարխիկ ամուսնությունները և «մուտիլովկաներ» կտարածեր հյուրերի ու նրանց բերած նվերների մասին, ինչպես նաև ԱԺ ամբիոնից բոցաշունչ և սրտաճմլիկ ելույթ կունենար սոված տատիկների ու ճոխ հարսանիքների հակադրության թեմայով։ Նա կփորձեր անգրագետ պողոսներին համոզել, որ իրենք վատ են ապրում, քանզի մեր երկրում օլիգարխիկ շրջանակները ճոխ հարսանիքներ են անում, իսկ պետության ղեկավարը տրջիկ է տալիս այդ միջոցառումների ժամանակ։

Ընդդիմադիր Նիկոլը կփորձեր հարսանիքի թեմայով իր էժանագին ելույթներով ու հրապարակումներով «աչոկներ»հավաքել՝ զուգահեռաբար կատարելով հաճախորդական իր պարտականությունները։ Բայց հեղափոխությունը կտրուկ շրջադարձ էր նրա կյանքում։ Հիմա ինքը, անասնաֆերմայի հեղափոխական առաջնորդի հանգույն, անում է այն, ինչը մինչև իշխանության գալը քննադատում էր և ինչը մինչև հեղափոխությունը կոչ էր անում չանել։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «թավշյա» որակումը ստացած հեղափոխության մասին։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Ի դեպ, «Հրապարակի» տեղեկություններով հարսանիքին ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը և Լիլիթ Մակունցը։Այսինքն՝ մյուս կարկառուն «թավշիկուսները»։

Եթե 2018–ի դեպքերը չլինեին, ապա Հակոբը ոչ թե կմասնակցեր հարսանիքին, այլ կշարունակեր տաքսի քշել, Պապիկյանը, թերևս, հարսանիքի համար որևէ ապրանքի առաքիչներից մեկը կարող էր լինել, դե իսկ Լիլիթ Մակունցիփոխարեն ներկա կգտնվեր Գալուստ Սահակյանը։

Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել և երկրում իրավիճակ չի փոխվել։ Փոխվել է, այն էլ ինչպես է փոխվել։

Հ.Գ.–2։ Նորապսակներին շնորհավորում ենք և մաղթում քաղաքական կատակլիզմներից զերծ երջանկություն։






Մեկնաբանություններ - 1

agob.k     08.09.2019 ov a badashanadun ays qajutyan ? betk a anqegj hostvanel mi hasaraqanutyun ankraked u pdaj ugeg unejogner yn vor tchpahtapar chad yn u minjev hima ter jen haskanum vorovhdev avanaq q mna micht avanaq
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: