Հայերեն   English   Русский  

Ռևանշը կարող է երկու դրսևորում ունենալ՝ օրինական և անօրինական


Ստեփան Դանիելյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 1235

Քննարկենք մի իրավիճակ։

Ենթադրենք X կազմակերպությունը հանդիպում է երկրի ղեկավարի հետ։ X կազմակերպությունը պայմանականորեն անվանենք Սիրո և Հումանիզմի Համազգային Ռազմականացված Ասոցիացիա, իսկ երկրի ղեկավարին կոչենք Վարչապետ։

Հանդիպումից հետո Սիրո Ասոցիացիայի առաջնորդը հայտարարում է, որ երկրում կան վատ մարդիկ, որոնք ցանկանում են ռևանշ իրականացնել և գալ իշխանության, ինչն իրենք թուլ չեն տալու։ Վարչապետն այդ հայտարարությունը չի ժխտում։

Հիմա փորձենք հասկանալ, թե ռևանշն ինչ ձևեր է կարող ընդունել և դա թույլ չտալու ինչ եղանակներ կան։

Ռևանշը կարող է երկու դրսևորում ունենալ՝ օրինական և անօրինական։ Դիտարկենք առանձին-առանձին։

Օրինական Ռևանշ

Օրինական ռևանշ կարող է լինել ընտրությունների միջոցով իշխանության գալը, երբ ժողովուրդը սահմանադրության պահանջների համաձայն իր ձայնը տալիս է ռևանշիստներին։ Այս դեպքում եթե Վարչապետը ընդունում է ոչ ֆորմալ ռազմականացված կառույցի ծառայությունը և վիժեցնում է օրինական ռևանշը, դառնում է պետական հանցագործ։

Անօրինական ռևանշ

Դիցուկ ռևաշիստները ռազմական պուտչ, ապստամբություն կամ այլ ուժային եղանակով փորձ են անում յուրացնել իշխանությունը և վարչապետը ընդունելով, որ իր իրավապահ և ուժային կառույցներն անզոր են, կամ չեն ցանկանում կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, աջակցության համար դիմում է ոչ ֆորմալ ռազականացված կառույցին Դա նշանակում է, որ նա այս անգամ ևս դառնում է սահմանադրական կարգը տապալող երկրի ղեկավար, որովհետև գերազանցում է իր լիազորությունները՝ չի կարող որևէ ոչ պետական կառույցի հանձնարարել նման գործառույթ իրականացնել։ Մի կողմ դնենք այն, թե նման պահերին ինչո՞ւ են համապատասխան կառույցներն անգործության մատնվում։

Հիմա հարց. ի՞նչով է մտածում վարչապետը, երբ չի ժխտում նման հայտարարությունը, իսկ եթե իրոք նման խոսակցություն եղել է, ինչպիսի՞ն է տեսնում իր հետագա ճակատագիրը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: