Հայերեն   English   Русский  

Վարչապետն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչներին (լուսանկար)


  
դիտումներ: 515

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ եւ գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին եւ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Այս մասին Անկախին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին եւ բարձրացված խնդիրներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: