Հայերեն   English   Русский  

Մենք նախաձեռնում ենք համարժեք գործընթաց՝ ընդդեմ «Իմ քայլ»-ի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 227

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք առաջիկայում «լուծելու են ՍԴ նախագահի հարցը»

և այլ սպառնալիքներ է տեղացել դատական իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Դժվար է հավատալ, որ պատգամավորը տեղյակ չէ դատական իշխանությանն ուղղված ճնշումների, բացահայտ սպառնալիքների, դատական իշխանությունը զավթելուն օժանդակելու քրեաիրավական հետևանքներին: Կարծում եմ՝ խնդիրն այլ է. ներկայումս քաղաքական իշխանություն ունեցող ուժի ներկայացուցիչները չեն հավատում անձնական պատասխանատվության սկզբունքին, քանի որ այդ քաղաքական ուժի կողմից դատական իշխանությանն ուղղված ճնշումները համատարած բնույթ են կրում:

Կարծում եմ՝ հասունացել է անձնական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կիրառման երաշխիքներ ստեղծելով՝ այդ անձանց սթափեցնելու պահը:
Ուստի տեղեկացնում եմ, որ մենք նախաձեռնում ենք համարժեք գործընթաց՝ ընդդեմ «Իմ քայլ»-ի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի:

Մասնավորապես՝
1. Արձանագելու ենք Ջուլհակյանի հայտարարությունը՝ համապատասխան քրեաիրավական հիմնավորումներով այն որակելով որպես [սահմանադրական դատարանի] իշխանությունը զավթելուն հանցակցության դրսևորում (ՀՀ քրօր 300 հոդված), և Ջուլհակյանի կողմից պատգամավորական անձեռնմխելությունը կորցնելուց անմիջապես հետո հետամուտ ենք լինելու նրա քրեական պատասխանատվությանն այս կոնկրետ հանցադեպով:

2. Պատրաստելու ենք Ջուլհակյանի հակաիրավական հայտարարություններն արձանագրող նամակներ՝ իշխանությունների բաժանման սկզբունքը գետնին հավասարեցնող, իրավունքի գերակայության նկատմամբ իշխող քաղաքական ուժի իրական վերաբերմունքը բացահայտող վարքագծին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու համար:

Օրենսդրի մանդատով օժտված՝ իշխող ուժի ներկայացուցիչները պետք է ավելի պարտավորեցված լինեն և ավելի պատասխանատու վերաբերվեն սեփական խոսք ու վարքին։ Դուք այլևս ձեր ՀԿ-ներում չեք աշխատում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: