Հայերեն   English   Русский  

Թուրք գործարարը ԱՄՆ-ում 27 տարվա ազատազրկման դատապարտվեց


  
դիտումներ: 182

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում 27 տարի և 3 ամիս պատժաչափով ազատազրկման է դատապարտվել թուրք գործարար Ռեշիթ Թավանը:

Նա հանդիսանում է սեփականատերը Ստամբուլում գործող սահմանափակ պատախանատվության մի ընկերության, որի անունը, սակայն, չի նշվում։

Մեղադրող կողմի՝ դատարանին ներկայացրած ապացույցների հիման վրա հայտնի է դարձել, որ Թավանը, խախտելով միջազգային սանկցիաները, համագործակցել է իրանցի պաշտոնյաների հետ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ գերարագ, հարվածային մոտորանավակի նախատիպ արտադրելու համար:

Ամերիկյան արդարադատությունը նույն մեղադրանքը առաջադրել է նաև Թուրքիայի մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որը գտնվում է փախուստի մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: