Հայերեն   English   Русский  

Վիտալի Բալասանյանը կանչվել է ՀՔԾ հարցաքննության․Հրապարակ


  
դիտումներ: 319

Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործի անջատված մասը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ:

Մենք տեղեկացանք, որ հարցաքննության է կանչվել նաեւ Արցախի հերոս, Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ծանուցումով նրան հրավիրել են ՀՔԾ՝ սեպտեմբերի 5-ին հարցաքննության, սակայն քանի որ ծանուցագիրն ուշ է ստացվել, այսինքն՝ պատշաճ ծանուցում չի եղել, հարցաքննության օրը հետաձգվել է։ Արցախից Հայաստան գալու համար ոչ թե մեկ-երկու ժամ է պահանջվում, այլ առնվազն մեկ-երկու օր։ Արցախում կարծում են, որ այս պարագայում եւս գործելու է Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված հնարքը՝ հարցաքննության անվան տակ հրավիրելու են եւ կալանավորեն։ Սակայն բոլորը հասկանում են, որ Վիտալի Բալասանյանին հրավիրելու իրական պատճառը նրա վերջին օրերի հարցազրույցներն ու հայտարարություններն են, մանավանդ այն միտքը, որ ասել էր, թե Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր խումբը․«Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել»։

Նա ակտիվորեն քննադատում է Հայաստանի իշխանությունների, իրավապահների գործունեությունը՝ հեգնելով, թե իր նկատմամբ Երեւանում «շոուներ» սարքեցին ու ասում էին՝ կանչելու են հարցաքննության, բայց մինչ այսօր չեն կանչել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: