Հայերեն   English   Русский  

Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Դուբլին


  
դիտումներ: 97

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալվի Իռլանդիայի և Իսլանդիայի Մ-21 հավաքականներին։


Հայաստանի Մ-21 հավաքականն արդեն ժամանել է Դուբլին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Խաղը նախատեսված է Իռլանդիայի մայրաքաղաքի «Թալահթ» ստադիոնում՝ սեպտեմբերի 6-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Իսլանդիա-Հայաստան խաղը սեպտեմբերի 9-ին տեղի կունենա Ռեյկյավիկի «Վիկինգսվյոլուր» ստադիոնում, հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսն իր տրամադրության տակ ունի 20 ֆուտբոլիստ․
Դարպասապահներ` Սևակ Ասլանյան, «Փյունիկ», Մարկ Գրիգորյան, «Դոնաու», Վիեննա (Ավստրիա), Գրիգոր Մաթևոսյան, «Ուրարտու»
Պաշտպաններ` Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա», Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա», Էդգար Գրիգորյան, «Ուրարտու», Հովհաննես Նազարյան, «Նոա», Արման Մկրտչյան, «Լոռի», Արթուր Խաչատրյան, «Ուրարտու», Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ» (Գերմանիա)
Կիսապաշտպաններ` Արթուր Նադիրյան, «Փյունիկ», Ռուդիկ Մկրտչյան, «Շիրակ», Էրիկ Վարդանյան, «Ուրարտու», Վահան Բիչախչյան, «Ժիլինա» (Սլովակիա), Արամ Խամոյան, «Արարատ-Արմենիա», Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա», Կարեն Մելքոնյան, «Ուրարտու», Էդգար Մովսիսյան, «Նոա»
Հարձակվողներ` Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ» (Գերմանիա), Առլեն Ծատուրյան, «Շիրակ»






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: