Հայերեն   English   Русский  

Ռոուհանին հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 150

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի մասնակիցներին տրամադրել ևս երկու ամիս` գործարքի պայմանների շուրջ համաձայնության գալու համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Ցանկացած դեպքում մենք ևս երկու ամիս ենք տալիս 4 + 1 երկրներին: Եթե մենք կարողանանք համաձայնության գալ, ապա մենք կարող ենք վերադառնալ համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պայմանների իրականացմանը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռոուհանիի խոսքերը:

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր սեպտեմբերի 6-ից համատեղ համապարփակ գործողությունների պլանով ստանձնած պարտավորությունների նվազեցման մասին, ինչը ենթադրում է հետազոտությունների անցկացում, որոնք դուրս են իրանական միջուկային գործարքի շրջանակներից:

Նախօրեին Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին պայման էր առաջադրել համատեղ համապարփակ գործողությունների պլանին Թեհրանի լիարժեք վերադարձի համար և նշել, որ երկիրը պետք է 15 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ ստանա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: