Հայերեն   English   Русский  

ԱՄՆ կանոնավոր կերպով միջամտում է ՌԴ-ի և Չինաստանի գործերին. Զախարովա


  
դիտումներ: 97

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի (WEF) շրջանակներում երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգթոնը պարբերաբար միջամտում է Մոսկվայի և Պեկինի ներքին գործերին: Գրում է Russian.rt.com-ը:

Նա նշել է, որ Ռուսաստանը պարբերաբար նկատում է այդ միջամտությունը «տարբեր աստիճանի ակտիվությամբ, տարբեր տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ»:

«Մենք անընդհատ խոսում ենք այդ մասին, մենք տեսնում ենք նմանատիպ պատկեր Չինաստանի նկատմամբ ևս: Մենք գիտենք մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ ԱՄՆ-ը գտնում է, որ հնարավոր է հայտարարություններ անել` չնայած դա Չինաստանի ներքին գործն է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Զախարովայի խոսքերը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ արևմտյան երկրները մեծ ուշադրություն են դարձնում ռուսական համացանցային ռեսուրսների վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: