Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը և արքայազն Հարին մտածում են ԱՄՆ տեղափոխվելու մասին


  
դիտումներ: 928

Զույգը ցանկանում է լրատվամիջոցների ուշադրությունը շեղել իրենց անվան շուրջ ծագած սկանդալներից

The Sun պարբերականի փոխանցմամբ` արքայազն Հարին և Մեգան Մարքլը սկսել են մտածել Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին: Գրում է Metronews.ru-ն:

Աղբյուրի համաձայն ՝ արքայազն Հարիին դուր չի եկել Հերեֆորդշիրի կոմսությունում գտնվող կալվածքը, որը նրան առաջարկել է հայրը ՝ արքայազն Չարլզը:

Սասեքսի դուքսն ու դքսուհին կարող են տեղափոխվել Լոս Անջելես, որտեղ ապրում են Մեգանի մայրն ու ծանոթները: Նշվում է, որ այդ քայլի օգնությամբ արքայազն Հարին ցանկանում է խուսափել ԶԼՄ-ներում պարբերաբար տեղ գտնող սկանդալներից, ինչպես նաև եղբոր` արքայազն Ուիլյամի և նրա կնոջ ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ վեճից:

Նշվում է, որ Քենսինգթոնյան պալատի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:

Վերջերս Սասեքսի դուքսը և դքսուհին բուռն քննադատության էին արժանացել, քանի որ 11 օրվա ընթացքում ճանապարհորդել էին չորս մասնավոր ինքնաթիռներով` չնայած թռիչքի համար կարող էին կանոնավոր թռիչքներ ընտրել: Հատկանշական է, որ զույգը բազմիցս անդրադարձել է ներկայիս բնապահպանական խնդիրներին:

Հիշեցնենք, որ սեփական իմիջը վերականգնելու նպատակով Մեգանը պայմանագիր է կնքել ամերիկյան խոշոր PR ընկերության հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: