Հայերեն   English   Русский  

Իրանը համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնալու համար պայման է առաջադրել


  
դիտումներ: 108

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանի լիարժեք իրականացմանն այն պայմանով, որ եթե 15 միլիարդ դոլարի չափով վարկ ստանա: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով FARS գործակալությանը:

«Մեր տեսանկյունից, միջուկային գործարքի լիարժեք կատարմանը վերադառնալը կախված է նրանից, թե արդյոք չորս ամսվա ընթացքում մենք 15 միլիարդ դոլար կստանանք: Հակառակ դեպքում մենք շարունակելու ենք կրճատել պարտավորությունները», - ասել է նա:

Սեպտեմբերի 1-ին Իրանը նախազգուշացրեց եվրոպական երկրների կողմից համապատասխան միջոցառումների բացակայության դեպքում միջուկային գործարքի պարտավորությունների նոր կրճատման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: