Հայերեն   English   Русский  

«Փաստ». Ամուլսարի «բազարից» հետո ՔԿ-ում լուրջ ցնցումներ են սկսվել. Հայկ Գրիգորյանը եւս կարող է հեռանալ


  
դիտումներ: 278

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու առիթով կոմիտեում սպասվող զարգացումների վերաբերյալ։

Տեղեկությունների համաձայն, քննչական կոմիտեի վրա Ամուլսարի «բազարը» ջարդելուց հետո, քննչականում լուրջ ցնցումներ են սկսվել։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում ՔԿ-ն հատկապես «նստած» է նախկին իշխանավորների գործերի վրա, որոնց մեծ մասը՝ քաղաքական որոշումների արդյունքում:

Կոմիտեում գիտակցում են՝ բացի նրանից, որ հետագայում իշխանության փոփոխության դեպքում իրենք են դառնալու քավության նոխազ, նաեւ իրենցից յուրաքանչյուրը կարող է «ժերտվա» դառնալ՝ իշխանությունների քաղաքական ամբիցիաների պատճառով, ինչի արդյունքում կդառնան (կամ դարձել են) համակարգի «զոհը»։

Եվ ահա, թերթի՝ քննչականի աղբյուրի փոխանցմամբ, կոմիտեում կադրային որոշակի արտահոսք է սպասվում. կա տեղեկատվություն, որ իր պաշտոնին հնարավոր է հրաժեշտ տա նաեւ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: