Հայերեն   English   Русский  

Քրիսթեն Սթյուարտը` Ռոբերտ Փաթինսոնի հետ սիրավեպի մասին


  
դիտումներ: 877

29-ամյա Քրիսթեն Սթյուարտը, որը օրեր առաջ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում իր մասնակցությամբ ևս մեկ ֆիլմ է ներկայացրել, պատրաստվում է ևս մեկ կարևոր պրեմիերայի: Գրում է Spletnik.ru-ն:

Այս աշնանը էկրաններ կբարձրանա «Չարլիի հրեշտակները» ֆիլմը, որում դերասանուհին խաղացել է գլխավոր դերերից մեկը: Ֆիլմի պրեմիերայի նախաշեմին Սթյուարտը զարդարել է Harper's Bazaar ամսագրի շապիկը և ընդարձակ հարցազրույց տվել: Հարցազրույցի ընթացքում աստղը նաև անդրադարձել է թեմաների, որոնք սովորաբար մամուլի հետ չի քննարկում: Նման թեմաներից Սթյուարտի համար միշտ եղել է դերասան Ռոբերտ Փաթինսոնի հետ սիրավեպը:

Հիշեցնենք, որ հայտնի աստղային զույգի հարաբերությունները սկսվել են «Մթնշաղ» (The Twilight) ֆիլմաշարի նկարահանման հրապարակում: Հենց այս նախագիծն էլ նրանց իսկական միջազգային համբավ բերեց: Սակայն դերասանները մշտապես դժգոհել են նյարդայնացնող ուշադրությունից, և յուրաքանչյուր ասուլիս նրանց համար իսկական փորձության է վերածվել: Մամուլի հետ կապված զույգն իրենց բավականին փակ էր պահում և չէր քննարկեում իրենց փոխհարաբերությունները:

«Երբ Ռոբն ու ես միասին էինք, մենք չգիտեինք ինչպես վարվել, ոչ մի օրինակ չունեինք: Մեզանից այնքան շատ բան էր պահանջվում, որ փորձելով վերահսկողության տակ պահել կյանքի առնվազն մեկ ասպեկտը, որոշեցինք. «Ոչ, մենք երբեք չենք խոսելու այդ մասին: Քանի որ դա անձնական է», - անկեղծացել է Սթյուարտը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: