Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը քայլեր է ձեռնարկում սեփական իմիջը բարելավելու համար


  
դիտումներ: 550

Մասնավոր ինքնաթիռի հետ կապված սկանդալից հետո, որում 38-ամյա Մեգան Մարքլը և 34-ամյա արքայազն Հարին հայտնվել էին Իբիցա ուղևորվելիս, դքսուհին որոշել է վերականգնել իր վարկանիշը հասարակության առջև և սկսել սեփական իմիջի բարելավմամբ զբաղվել: Գրում է Spletnik.ru-ն:

Այդ նպատակով Մեգանը նույնիսկ դիմել է ամերիկյան հայտնի Sunshine Sachs ճգնաժամային PR գործակալությանը, ընդ որում` նման քայլի գնացել է Բուքինգհեմյան պալատի խորհրդականների թիկունքում:

«Մեգանը դիմել է այդ քայլին, քանի որ մտավախություն ունի, որ հասարակությունը երես է թեքում իրենից»,-

հայտնել է «The Sun» պարբերականը:

Հայտնի է, որ Sunshine Sachs-ը համարվում է Միացյալ Նահանգների առաջատար ճգնաժամային ընկերություններից մեկը և համագործակցում է բազմաթիվ համաշխարհային աստղերի հետ: Ընկերության հաճախորդների թվում են Նատալի Պորտմանը, Բեն Աֆլեքը, Լեոնարդո Դի Կապրիոն, Նաոմի Քեմփբելը և շատ ուրիշներ: 2015թ. ընկերությանը դիմել է նույնիսկ ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որի կերպարը խեղաթյուրվել էր սեռական ոտնձգությունների մեջ մասսայական մեղադրանքների պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: