Հայերեն   English   Русский  

​Ոչ մի նախարարություն Գյումրի չի տեղափոխվի, քաղաքը պատրաստ չէ


  
դիտումներ: 100

Երևանի ապակենտրոնացումը ապահովելու համար մշտապես առաջարկներ են հնչել մարզեր տեղափոխել նույնիսկ նախարարություններ:

Դեռ նախկին իշխանությունների օրոք բազմիցս խոսվում էր մշակույթի և սպորտի նախարարությունները Գյումրի տեղափոխելու մասին, բերելով վրացական օրինակը: Այսօր էլ կենտրոնացումը մայրաքաղաքից դեպի մարզեր բաշխելու համար տարբեր գաղափարներ են առաջ քաշվում, նախարարների տեղափոխումը ևս դրանցից մեկն է:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշում է՝ հնարավոր է նախարարություն տեղափոխել Գյումրի, բայց դրա համար շատ ժամանակ է պետք, և հավելում, որևէ բան հայտարարելուց առաջ պետք է դրա համար հիմք ունենալ, այս պահին Գյումրին պատրաստ չէ այդ քայլին:

- Նախ պետք է ունենանք ռեսուրս՝ և նյութատեխնիկական բազա, և կադրեր, և նրանց համապատասխան ֆինանսական միջոցներով ու բնակֆոնդով ապահովելու հնարավորություն: Այսինքն, եթե որևէ նախարարություն տեղափոխում ենք Գյումրի, և Գյումրի քաղաքը պատրաստ չէ համալրել կադրային պահանջները, ուրեմն՝ պետք է այդ մարդկանց բերենք Գյումրի չէ՞: Իսկ մենք այսօր չենք կարող այդ մարդկանց վարձատրել այնքան, որ իրենց բնակավայրից հեռու իրենք կարողանան ապրել: Այսինքն, մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան: Հնարավոր է նախարարություն տեղափոխել Գյումրի, բայց դա պետք է լինի քայլ-քայլ, - ասում է նախարար Սուրեն Պապիկյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: