Հայերեն   English   Русский  

Թուրքիան շարունակում է զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին


  
դիտումներ: 146

Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։

Նշվում է, որ Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունից երեկոյան 10 ռազմական մեքենայից բաղկացած ավտոշարասյունը ուղևորվել է դեպի Աքչաքալեի շրջան:

Զրահատեխնիկա տեղափոխող ռազմական բեռնատարների ավտոշարասյունը մուտք է գործել Աքչաքալեի 3-րդ սահմանապահ գունդ:

Աղբյուրի փոխանցմամբ` զրահատեխնիկան պիտի տեղակայվի սահմանային անցակետերում: Բացի այդ աղբյուրը հայտնում է, որ զրահատանկային հիշյալ բրիգադից շարունակվելու զինտեխնիկայի և զրահատեխնիկայի տեղափոխումը դեպի սիրիական սահման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: