Հայերեն   English   Русский  

Վրաստանի նախագահը հայտարարել է Հարավային Օսիան և Աբխազիան վերադարձնելու ցանկության մասին


  
դիտումներ: 124

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը երբեք չի հաշտվի Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստների մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ դա երկրի տարածքային ամբողջականության խախտում է, ուստի ոչ մի վրացական կառավարություն այլևս չի հաշտվի դրա հետ:

«Ինչպես և միջազգային հանրությունը, որը չընդունեց այս փաստը», - հավելել է Զուրաբիշվիլին:

Նա նաև հույս է հայտնել, որ Աբխազիան և Հարավային Օսիան կվերադառնան իր նախագահության օրոք:

Այդ կապակցությամբ նա խոստացել է օգտագործել բոլոր հնարավորություններն ու եղանակները:

Ավելի վաղ Զուրաբիշվիլին հարցազրույց էր տվել Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: