Հայերեն   English   Русский  

Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է


  
դիտումներ: 100

Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ մոտ 200 տոննա դեղձով բեռնված իր բեռնատարները արդեն 2 օր է, ինչ կանգնած են Վերին Լարսի անցակետում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: