Հայերեն   English   Русский  

Այգաբաց գյուղում բռնկված հրդեհի հետևանքով անասնակեր է այրվել


  
դիտումներ: 77

Օգոստոսի 15-ին, ժամը 13:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Այգաբաց գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 18:47-ին: Այրվել են անասնակեր (մոտ 800 հակ), ծղոտ (մոտ 700 հակ), անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ) և խոտածածկույթ (մոտ 4000 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է համայնքապետարանից մեկ օժանդակ տեխնիկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: