Հայերեն   English   Русский  

ՊՎԾ-ն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ուսումնասիրություն է իրականացրել. Հարուցվել է քրգործ


  
դիտումներ: 596

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում են ՊՎԾ լրատվական բաժնից։

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հիշյալ ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության եւ արդյունավետության վերահսկողությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: