Հայերեն   English   Русский  

Նորվեգիայի հյուսիսում օդում ռադիոակտիվ յոդ է հայտնաբերվել


  
դիտումներ: 297

Նորվեգիայի հյուսիսում միջուկային կարգավորիչը օդում ռադիոակտիվ յոդ է հայտնաբերել: Այդ մասին հայտնում է DSA հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ օդում յոդի ցուցանիշները աննշան են:

Նշվում է, որ վերլուծության համար նմուշները վերցվել են օգոստոսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում:

Ներկայումս անհնար է որոշել, թե արդյոք այդ ցուցանիշները կապված են Սեվերոդվինսկի զորավարժարանում գրանցված արտակարգ իրավիճակի հետ:

Բացի այդ, արդյունաբերական տարածքից օդի ներթափանցման հավանականություն ևս կա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 8-ին արտակարգ իրավիճակների ժամանակ Սեվերոդվինսկում ճառագայթահարման մակարդակը գերազանցվել է 4-16 անգամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: