Հայերեն   English   Русский  

2 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց զորակոչիկներին զինծառայությունից ազատելու համար. ԱԱԾ


  
դիտումներ: 400

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք:

ԱԱԾ-ից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, նախնական համաձայնության գալով բուժհաստատության աշխատակցի հետ, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 3000-8000 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ ախտորոշումների հիմքով 5 զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն, մեղադրանք է առաջադրվել 2 անձի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: