Հայերեն   English   Русский  

Մադուրոն հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 122

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն պլանավորել էր վարձկաններ ուղարկել Վենեսուելա ՝ Բոլիվարյան Հանրապետության ղեկավարին ֆիզիկապես վերացնելու համար: Գրում է Gazeta.ru-ն:

«Ես տեղեկացել եմ մի պլանի մասին, որը ղեկավարել է Ալվարո Ուրիբե Վելեսը ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպան Ֆրանցիսկո Սանտոյի մասնակցությամբ ... Վենեսուելա ուղարկել 32 վարձկանների, որպեսզի փորձեն սպանել ինձ», - La Vanguardia պարբերականը մեջբերում է Մադուրոյի խոսքերը:

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսին Մադուրոյի դեմ մահափորձի փորձ էր կատարվել: ԱՄՆ-ն միջադեպից հետո հայտարարեց մասնակցություն չի ցուցաբերել այդ մահափորձին:

Այնուհետև Վենեսուելայի առաջնորդը հայտարարել էր, որ մահափորձը իրականացվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրամանով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: