Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող


  
դիտումներ: 86

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ և կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։


Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, չինացի Դին Լիրենին, հունգարացի Ռիչարդ Ռապորտին, ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, չինացի Յանջի Յուի, ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիրե Դոմինգեսի, պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։
Լևոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 22 միավոր եւ կեսական միավոր առաջ անցավ Դին Լիրենից, Յանջի Յուից և Վաշյե-Լագրավից։
Օգոստոսի 17-29-ը Արոնյանը Սենթ Լուիսում կմասնակցի Sinquefield Cup մրցաշարին, որի հաղթողի կոչումը նվաճել է անցած տարի։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: