Հայերեն   English   Русский  

Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված փորձաքննության եզրակացությունը


  
դիտումներ: 204

Ամուլսարի հանքավայրի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել: Դրանում մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:


Եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից եզրակացության վերջնական տարբերակը անգլերեն լեզվից թարգմանվել է հայերեն և այսօր երկլեզու տարբերակով հասանելի է հանրությանը:

Եզրակացությանը կարող եք ծանոթանալ ստորև.

ՄԱՍ 1
ՄԱՍ 2
ՄԱՍ 3
ՄԱՍ 4
ՄԱՍ 5

ՄԵՄՈՐԱՆԴՈւՄ »





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: