Հայերեն   English   Русский  

ԱՀ Աժ նախագահը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է կրթական ոլորտին առնչվող հարցեր


  
դիտումներ: 65

Օգոստոսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ՀԱՀ նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապացությամբ և վստահություն հայտնել, որ համալսարանի և Արցախի իշխանությունների միջև նախորդ տարիներին ձևավորված համագործակցությունը շարունակաբար զարգանալու է:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախում կադրերի վերապատրաստման և կարողությունների զարգացման, արցախցի ուսանողներին ժամանակակից կրթական մոդելներին մասնակից դառնալու հնարավորությունների ընձեռնման ուղղությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարին Մարկիդեսը նշել է, որ հստակ պատկերացնում է, թե 21-րդ դարում համալսարանները ինչպիսի դերակատարություն պետք է ունենան հասարակության զարգացման գործում, և իր ջանքերը ներդնելու է Հայաստանում կրթության ոլորտի կատարելագործման հարցում ամերիկյան համալսարանի դերը ավելի ընդգծելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համալսարանի և Արցախի միջև առկա փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: