Հայերեն   English   Русский  

Բաղդադում պայթյուն է որոտացել


  
դիտումներ: 84

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է վիրավորվել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրաքի ներքին գործերի նախարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ պայթյունը տեղի է ունեցել Ալ-Սաքր ռազմաբազայում: Ընդ որում՝ պայթյունի հստակ պատճառը դեռևս հայտնի չէ:

Նշվել է, որ պահեստում պահվել է իրաքյան ոստիկանությանը և զինված ուժերին պատկանող զինամթերքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: