Հայերեն   English   Русский  

Պատանի բռնցքամարտիկները մեդալաբեր ելույթներ ունեցան Եվրոպայի առաջնությունում


  
դիտումներ: 97

Թբիլիսում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:

Ոսկե մեդալակի դարձավ 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը:

Արծաթե մեդալ նվաճեցին 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը:

Բրոնզե մեդալի արժանացան 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:

Պատանի մարզիկներ արդյունքն աննախադեպ է հայկական բռնցքամարտի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: