Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում մանկապիղծ միլիարդատերը բանտում ինքնասպանություն է գործել


  
դիտումներ: 475

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնը, որը մեղադրվում է երեխաների սեռական շահագործման և ստրկավաճառության մեջ, ինքնասպանություն է գործել բանտում: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, Էպշտեյնին մահացած գտել են Ստորին Մանհեթենի դաշնային բանտում գտնվող բանտախցում:

Միլիարդատերն այնտեղ էր սպասում սեռական առևտրի գործով դատավարությանը: Բացի այդ, Էպշտեյնը մեղադրվում էր մարդկանց կաշառելու մեջ, որոնք կարող էին թրաֆիքինգի գործով որպես վկա հանդես գալ:

Միլիարդատերն, իբրև, այդ նպատակով 350 հազար դոլար է փոխանցել երկու անհայտ անձանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: