Հայերեն   English   Русский  

​«Լեկիման» 13 մարդու կյանք է խլել


  
դիտումներ: 204

Չինաստանի արևելքում «Լեկիմա» թայֆունի պատճառով մահացել է 13 մարդ, իսկ 16-ն անհետ կորել են: Տարերային աղետը ավերել է ավելի քան 200 շինություն, 3200-ը ստացել են տարբեր վնասներ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Քամու առավելագույն ուժգնացումը կազմել է 52 մ/վ: Չինաստանի կենտրոնական օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է տագնապի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան: Թայֆունից տուժած շրջաններում բնակվում է 3 մլն մարդ, որոնցից արդեն 750 հազարը տարհանվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: