Հայերեն   English   Русский  

​Աթամբաևին պատկանող հեռուստաալիքի գույքն արգելանքի տակ է


  
դիտումներ: 193

Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին տեղեկացրել են Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունից:

«Апрель»-ի, ինչպես նաև մի քանի այլ հեռուստաալիքների հեռարձակումն արգելվել է օգոստոսի 7-ին՝ երկրի նախկին ղեկավարի ձերբակալման գործողության առաջին օրը:

2017 թ. տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Աթամբաևը երկրի ղեկավարի պաշտոնը հանձնեց Սոորոնբայ Ժեենբեկովին: Կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործերի հարուցվեցին: Աթամբաևը զրկվեց նախկին նախագահի կարգավիճակից, նրա դեմ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, որոնք նա չի ընդունում և պնդում է, որ իր դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ջոկատները գործողություն էին սկսել նախկին նախագահին ձերբակալելու ուղղությամբ և բախվել էին Աթամբաևի կողմնակիցների դիմադրությանը: Բախումներից տուժել է 98 մարդ: Հատուկջոկատայիններից մեկը մահացել է: Աթամբաևը օգոստոսի 8-ի երեկոյան հանձնվել է իրավապահներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: