Հայերեն   English   Русский  

Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրել


  
դիտումներ: 588

Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրեն Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրել ալիքին վնաս հասցնելու համար: Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի դատախազ Զվիադ Գուբելաձեին:

Նշվում է, որ Գվարամիայի դեմ քրեական գործը հարուցվել է «ձեռնարկություններում կամ այլ կազմակերպություններում ղեկավար, ներկայացուցչական կամ այլ հատուկ լիազորությունների օգտագործումը շահ ստանալու նպատակով, որը հանգեցրել է զգալի վնասի» հոդվածով:

Ալիքի նախկին ղեկավարին սպառնում տուգանք, մինչեւ 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, տնային կալանք վեց ամսից մինչեւ երկու տարի ժամկետով կամ ազատազրկում երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: