Հայերեն   English   Русский  

Հմահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կազմը համալրվել է


  
դիտումներ: 110

Ստեփանակերտում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան:

Օրակարգում են եղել՝Համահայկական ամառային 7-րդ խաղերի ընթացքը, կոմիտեի կազմի ընտրությունները, Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպումը, կանոնադրական փոփոխություններ և կազմակերպչական հարցերը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հաղորդմամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է վերընտրվել Իշխան Զաքարյանը: Որպես փոխնախագահ կշարունակեն պաշտոնավարել Ալբերտ Բոյաջյանը՝ ԱՄՆ-ից, Ստեփան Դեր-Պետրոսյանը՝ Լիբանանից և Ռոլանդ Շառոյանը՝ Հայաստանից։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործող կազմը համալրվել է: Կազմի մեջ ընդգրկվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշը, ամերիկահայ Շահան Սեմերջյանը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև կազմակերպչական այլ հարցերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: