Հայերեն   English   Русский  

Ամերիկացի ուսանողներն աշխատանքային պրակտիկա են անցնում Հայաստանում


  
դիտումներ: 1214

Գլոբալ տնտեսական շուկայի պայմաններում, և ժամանակակից աշխատաշուկայում մրցունակ լինելու համար բուհերի ուսանողներին և նորավարտ երիտասարդներին անհրաժեշտ են գիտելիքներ և կարողություններ, որոնք թույլ կտան ընկալել միջմշակութային իրողությունները և արդյունավետ աշխատել ցանկացած նոր միջավայրում։ Արտերկրում մասնագիտական պրակտիկա անցնելն, այդ առումով, գերազանց հնարավորություն և արդյունավետ միջոց է։

Հենց այս նպատակով էլ ԱՄՆ պետքարտուղարության՝«Արտերկրում ուսանելու»ծրագրի շրջանակներում,ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական հովանավորությամբ՝ Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակն այս ամառ ամերկացի ուսանողների համար իրականացնում է Հայաստանում մասնագիտական պրակտիկա անցնելու ծրագիր։ Այս տարի 3ամերիկացի ուսանողներ ամառային պրակտիկան են անցնում Հայաստանում տուրիզմի և Էկոտուրիզմի ոլորտում գործող կազմակերպություններում: Ութշաբաթ տևողությամբ պրակտիկայի ընթացքում ամերիկացի ուսանողներն իրնեց հյուրընկալողհայկական կազմակերպություններին օգնում էին շուկայի հետազոտման, կազմակերպությունների գործունեության և նախագծերի վերաբրեյալ գովազդային նյութեր մշակելու, սոցիալական ցանցերումկատարված աշխատանքի տեսանելիությունը բարձրացնելու հարցերում:

Օգոստոսի 6-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած ծրագրի ամփոփիչ հանդիպման ժամանակ, ուսանողները Հայաստանում իրենց հյուրընկալող կազմակերպությունների գործընկերներին, ԱՄՆ դեսպանության պաշտոնյաներին, այլ շահառու կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացրեցին «Իմ Հայաստանը» մշակութային զբոսաշրջության ծրագրի գրասենյակում և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում (FPWC) անցած մասնագիտակ պրակտիկայի 8-շաբաթյա փորձը և կատարած աշխատանքը։ Այս ծրագրի ընթացքում ուսանողները հանդիպում են ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոտուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ hետ՝ ծանոթանալու այդ ոլորտում իրականացվող քայլերին և նախաձեռնություններին։

Ծրագրի մասնակից ամերիկացի ուսանողները նաև տևական ու ամուր կապեր են հաստատել իրենց հյուրընկալած կազմակերպությունների և ընտանիքների հետ, ինչը է՛լ ավելի հաստատուն կդարձնի հայ-ամերիկյան հարաբերությունները մարդկային շփման մակարդակում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: