Հայերեն   English   Русский  

Թուրքիան հրաժարվել է Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկումը ճանաչել


  
դիտումներ: 417

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը չի ընդունում Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառումը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվում է, նման հայտարարությամբ Թուրքիայի առաջնորդը հանդես է եկել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում:

Նրա խոսքով ՝ թուրքական պետությունը միշտ կաջակցի Ուկրաինայի անկախությանը:

«Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի բռնակցումը», - ընդգծել է Էրդողանը:

Նա նաև հավելել է, որ թուրքական կողմը կշարունակի պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները:

Ավելի վաղ Զելենսկին վստահություն էր հայտնել, որ Ղրիմը Ուկրաինայի կազմ կվերադառնա:

Ղրիմը Ռուսաստանի մաս է դարձել 2014 թ՚ մարտի 18-ի հանրաքվեից հետո: Սակայն ուկրաինական կողմը չի ճանաչում հանրաքվեի արդյունքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: