Հայերեն   English   Русский  

Կանադայում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով վիրավորներ կան


  
դիտումներ: 114

Տորոնտոյի հյուսիսային շրջանում գտնվող ակումբում հնչած կրակոցների հետևանքով յոթ մարդ է վիրավորվել: Այդ մասին հայտնում է Global News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել District 45 գիշերային ակումբում: Նշվում է, որ կրակոցների ընթացքում կառույցի ներսում մոտ 250 մարդ է գտնվել:

Ըստ ոստիկանության, տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Նշվել է, որ հրաձիգի ինքնությունը պարզված չէ:

Ներկայումս քննությունը պարզում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները:

Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության երկու դեպքերի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: