Հայերեն   English   Русский  

Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր


  
դիտումներ: 282

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Poland Open մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականում նորամուտը նշած 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը նվաճել է հաղթողի կոչումը:

Եզրափակչում նա 6։0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Եվտուշենկոյին:

Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում 9։0 հաշվով հաղթել էր թուրք Ահմեդ Յիլմազին նկատմամբ, կիսաեզրափակչում նույն հաշվով՝ ամերիկացի Ռայմոնդ Բանքերին։

87 կգ քաշային կարգում օգոստոսի 4-ին անցկացվելիք եզրափակչում կգոտեմարտեն Հայաստանի ներկայացուցիչներ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: