Հայերեն   English   Русский  

Ինդոնեզիայում 6.8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 244

Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ 6,8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Գրանցված երկրաշարժի մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Գրում է Russian.rt.com-ը:

Երկրաշարժը գրանցվել է միջազգային կոորդինացված ժամանակով 12:03-ին (Մոսկվայի ժամանակով 15: 03-ին):

Եկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թանգերանգ քաղաքից 249 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախի խորությունը 49 կմ է կազմել:

Հուլիսի 28-ին հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի .ափերի մոտ 5.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: