Հայերեն   English   Русский  

Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները մեկը մեկին արժեն։ Փրկությունը երրորդ ուժի մեջ է


Դավիթ Վանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 637

Աշխարհի տերերը պետությունների ղեկավարները, բանակների հրամանատարները, գաղտնի ծառայությունների պետերը, դիկտատորները, միջազգային պաշտոնյաները, դատավորներն ու դատախազները չեն։

Կրոնական առաջնորդները չեն։ Անգամ հեղափոխականները չեն։

Աշխարհի տերերը նրանք են, ովքեր աշխարհի նյութական, բանկային, գույքային, արտադրական, հանքային արդյունաբերական, ինտելեկտուալ և այլ տիպի սեփականության տերերն են։

Նրանք, ովքեր ընտրությունների, կամ մասսաների կամքի մանիպուլյացիայի շնորհիվ գալիս են իշխանության, ընդամենը դերակատարներ են, ում յուրաքանչյուր քայլը կանխատեսելի է և հաշվի է առնված աշխարհի տերերի «Համաշխարհային Ընդհանուր Զարգացման» պարադիգմայում։

Կան մի քանի երկրներ, որոնք դուրս են այս ընդհանուր կանոնից, որովհետև, այդ երկրներում չափազանց ուժեղ գաղափարական իշխանական ուղղահայաց է։ Այդպիսին է Չինաստանը իր Կոմունիստական Կուսակցության ռեժիմով։ Սակայ Չինաստանը ևս համաշխարհային էկոնոմիկայի մաս է, և մասամբ է անկախ այսօրվա աշխարհում։

Աշխարհի տերերը լուրջ մարդիկ են, տեսախցիկներից հեռու։ Տարեկան մեկ կամ երկու անգամ հավաքվում են ու որոշում վեկտորների ուղղությունները։ Ու եթե որոշել են «A» երկրում հեղաշրջում անել, ապա այդ հեղաշրջումը կանվանեն, ենթադրենք «Վարդագույն Հեղափոխություն», իսկ եթե յոթ տարի անց չհասնեն իրենց առջև դրված խնդիրների լուծմանը, ապա կանցնեն հեղաշրջման երկրորդ փուլին ու կանվանեն դա, ենթադրենք «Արժանապատվության ճակատ»։ Բնականաբար առաջ կգան այն դերակատարները, ովքեր՝ հավատացած, որ իրենք անփոխարինելի առաջնորդներ ու տաղանդավոր պետական այրեր են, սեփական ժողովրդի գլխին պատուհաս կդառնան ու կավերեն իրենց հայրենի տունը՝ ի շահ օտարների։ Առանց գիտակցելու, թե ինչ են անում։

Սա է։ Աշխարհին շարժող ուժը դարձել է եկամուտն ու սպառման շուկաների հսկողությունը։ Մնացածը (դեմոկրատիա, մարդու իրավունքներ, խղճի ազատություն, ֆեմինիզմ և այլն) լոկ գործիքներ են՝ աշխարհը սեփական մտածելակերպին համաձայն վեր ածել սպառողական մասսայի, ջնջելով բոլոր տեսակի տարբերությունները, սկսած քաղաքակրթականից, վերջացրած սեռականով։

Մարդ պիտի իսկական հիմար լինի, որ չհասկանա, որ մեր երկիրը թակարդն է ընկել, աշխարհաքաղաքական մի ծուղակ, որտեղ նախկին լկտի ու ցինիկ իշխանություններին փոխարինել են բանից անտեղյակ դրածոները։ Այս իրավիճակը հղի է անկանխատեսելի վտանգներով։ Պետության գլուխ է անցել մի մարդ, ով արդեն միապետ է, ով ժողովրդին հանել է, հանում է սեփական երկրի, նրա լեգիտիմ դատարանների դեմ, ով դուրս է գալիս զինված ըմբոստության ու բանտ նետում նրան, և այդ ըմբոստությունը կանխել է, չնայած վերջինս էլ պատասխանատվության իր մեծ բաժինն ունի այսօրվա զարգացումների մեջ, որովհետև այսպես չէր լինի, եթե նրանք արդարամիտ իշխանավարեին։

Իսկ այսօրվա երեսփոխանները, ովքեր ընտրվել են իրենց առաջնորդի հեղինակության հաշվին, արդեն հասկանում են․ որ երկրորդ անգամ այդպես չի լինելու, և սա իրենց կայանալու, հարստանալու միակ առիթն է։

Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները մեկը կեկին արժեն։ Փրկությունը երրորդ ուժի մեջ է։

Դեպի Արարատ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: