Հայերեն   English   Русский  

F-35-ների համար ԱՄՆ-ում վերապատրաստվող թուրք օդաչուները վերադառնում են Թուրքիա


  
դիտումներ: 241

Ամերիկյան F-35 կործանիչներով թռիչքներ իրականացնելու համար ԱՄՆ-ում վերապատրաստվող թուրք օդաչուները վերադառնում են Թուրքիա։

Թուրքիա կվերդառնա ընդհանուր թվով 40 հոգանոց անձնակազմը, որում ներառված են նաև ինքնաթիռների տեխսպասարկումն ապահովելու նպատակով վերապատրաստման մեկնած թուրք մասնագետները:

Անձնակազմը Թուրքիայում կլինի օգոստոսի 1-ին։

Անձնակազմի և օդաչուների Թուրքիա վերադառնալը պայմանավորված է Պենտագոնի կողմից վերջերս կայացրած որոշմամբ, որով Թուրքիայի մասնակցությունը F-35-ների ծրագրում կասեցվել էր։

Պենտագոնի որոշման պատճառ էր դարձել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ գործարքը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ սրվել են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: