Հայերեն   English   Русский  

Ռոուհանին մեկնաբանել է Իրանի արտգործնախարարի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը


  
դիտումներ: 205

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին մեկնաբանել է երկրի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրի արտգործնախարար Զարիֆի դեմ կիրառված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն «վախենում է» բարձրաստիճան դիվանագետից», - գրում է գործակալությունը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները որոշում էր կայացրել պատժամիջոցներ կիրառել Իրանի արտգործնախարար Զարիֆի դեմ:

Սակայն Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է ձգտել համապարփակ գործարք կնքել Իրանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: