Հայերեն   English   Русский  

Աֆրինում գտնված պատմական հուշարձաններն ապօրինի ճանապարհով ուղարկվում են Թուրքիա


  
դիտումներ: 356

Թուրքիայի հովանու ներքո գտնվող զինյալները շարունակում են թալանը Սիրիայի Աֆրին նահանգում, որն այժմ գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ։

Այդ մասին հաղորդում է քրդական ANF լրատվամիջոցը։


Քրդական աղբյուրը հաղորդում է, որ Աֆրինի Շերավա շրջանում, թուրքական ուժերը տարածք են բերել հատուկ տեխնիկա, որպեսզի պեղումներ սկսեն տեղի Բիրջ Էվդալո անվամբ գյուղում, որտեղ կան բազմաթիվ պատմական հուշարձաններ, դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից։

Ըստ տեղեկության զինյալները պեղված հնագույն գտածոները արդեն ուղարկել են Թուրքիա։

Նման դեպքեր Աֆրինում եղել են նաև ավելի վաղ։ Մասնավորապես պեղումներ են իրականացվել Աֆրին մի շարք այլ վայրերում, իսկ գտածոները, ինչպես և այս պարագայում ուղարկվել են Թուրքիա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: