Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի ընդդիմությունը կվերսկսի բանակցությունները Մադուրոյի ներկայացուցիչների հետ


  
դիտումներ: 274

Միացյալ Նահանգներում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչ Կառլոս Վեկոն հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ներկայացնող պատվիրակության հետ բանակցությունների վերսկսման մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վեկոյին, կողմերը բանակցությունները կվերսկսեն այս շաբաթ:

Ընդ որում՝ նա չի հստակեցրել հանդիպման ժամանակն ու վայրը:

Ավելի վաղ Վեկոն հայտարարել էր լատինամերիկյան երկրում իրավիճակի քննարկման համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու պատրաստակամության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: