Հայերեն   English   Русский  

Պակիստանում ավիավթարի հետևանքով 15 մարդ է զոհվել


  
դիտումներ: 131

Պակիստանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհերի թիվը 15-ի է հասել: Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի փրկարար ծառայությանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ներկայումս մենք դուրս ենք բերել 15 դի, որոնցից տասը քաղաքացիական անձանց, իսկ հինգը՝ անձնակազմի անդամների», - հայտնել է գործակալության զրուցակիցը:

News International պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանել է Պակիստանի բանակի ավիացիային, որն ուսումնամարզական թռիչք իրականացնելիս է եղել:

Ավելի վաղ հաղորդել էր տաս զոհերի մասին: Որոշ տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է Ռավալպինդի քաղաքի բնակելի տարածքում:

Աղետից հետո հրդեհ է բռնկվել, որը մի քանի շենքեր է ներառել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: