Հայերեն   English   Русский  

Հազարավոր սիրիացիներ Իդլիբից փախել են դեպի Թուրքիայի սահման


  
դիտումներ: 116

Սիրիայի Իդլիբ քաղաքում շարունակվող զինված բախումների պատճառով հազարավոր քաղաքացիներ փախել են դեպի Թուրքիայի սահման։ Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակներից մեկը՝ Ֆերհան Հաքը։

Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձած Հաքը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում շարունակվող բախումների կիզակետում մնացած շուրջ 3 մլն բնակիչների ճակատագրի համար։


Խոսնակը նշել է, որ նախորդ շաբաթվա վերջին հազարավոր սիրիացիներ փախուստի են դիմել դեպի Թուրքիայի սահման։ Նա հիշեցրել է, որ վերջին 4 ամսվա ընթացքում բախումների պատճառով նշված տարածաշրջանում 500 մարդ է զոհվել, վնասվել է 7 դպրոց և 1 հիվանդանոց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: