Հայերեն   English   Русский  

Georgian Airways ավիաընկերությունը՝ ՌԴ չվերթների չեղարկման պատճառով կորուստների մասին


  
դիտումներ: 130

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական Georgian Airways ավիաընկերությունը դեպի Ռուսաստան չվերթների չեղարկումից հետո հաշվարկել է կորուստները: Գրում է Gazeta.ru-ն:

Առկա տեղեկություններով՝ խոսքը 25 միլիոն դոլարի չափով կորստի մասին է:

Նրանք նշել են, որ ռուսական ուղիղ չվերթների դադարեցումը ավիաընկերությանը «զգալի հարված» է հասցրել: Georgian Airways ավիաընկերության ներկայացուցիչները ընդգծել են, որ Ռուսաստանի Դաշնության հետ ստեղծված իրավիճակի պատճառով դժվար ֆինանսական վիճակում են հայտնվել:

Վաճառված տոմսերի շուրջ 80% -ը պետք է վերադարձվեր, իսկ տոմսերի գնորդների թիվը կտրուկ նվազել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: