Հայերեն   English   Русский  

Կրասնոյարսկի երկրամասում 1 միլիոն հա անտառ է այրվում


  
դիտումներ: 238

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում շուրջ 1 մլն հա անտառ է այրվում: Գրում է Gazeta.ru-ն:

Ըստ վերջին տվյալների, հրդեհը տարածվել է 994 963 հեկտար անտառի մակերեսով:

Ընդ որոմ՝ 980 հազար հա վերահսկվող գոտում է գտնվում: Տարածաշրջանի դժվար հասանելի վայրերում հրդեհի մարում չի իրականացվում, քանի որ այնտեղ բնակավայրեր և ձեռնարկություններ չկան, իսկ աճող ծառերը ոչ ապրանքային են: Բացի այդ, այդ վայրեր հասնելը դժվար է, իսկ անտառային հրդեհների մարումով զբաղվող մարտական ջոկատի տեղափոխումն օդով թանկ արժի:

Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել էր, որ Մոսկվայի արեւմուտքում անտառ է այրվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: